Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Նռան հյութը` վարակասպան

Նռան հյութը` վարակասպան

Նռան թարմ հյութը հետվիրահատական բարդությունների, քրոնիկ հիվանդությունների կանխարգելման հրաշալի միջոց է: Այն պարբերաբար օգտագործելու դեպքում հեմոդիալիզի ժամանակ նկատվում է հիվանդների վիճակի բարելավում: Հետազոտվող խմբի հիվանդներին տվել էին շաբաթական 3 անգամ նռան հյութ` մեկ տարվա ընթացքում: Փորձի արդյունքներով պարզվեց, որ հյութ խմած հիվանդներն «օքսիդացման սթրեսի» ավելի քիչ են հակված: Պարզված է նաև, որ նռան հյութն իջեցնում է արյան ճնշումը: Մասնագետները համոզված են, որ նռան հյութով կարելի է պայքարել ավելորդ քաշի դեմ: Հյութի ամենօրյա օգտագործումը կարող է նաև նվազեցնել արյան մեջ ճարպաթթուների քանակը և մարմնի «պրոբլեմային հատվածներում» նվազեցնել ճարպերի կուտակումը: Նռան հյութի մեջ օրգանական թթուներ կան, ջրում լուծվող պելիֆենոլներ, 6 անփոխարինելի ու 9 փոխարինվող ամինաթթու: Այն հարուստ է C , B խմբի և E,A,PP վիտամիններով: Բացի այդ, այն պարունակում է նաև կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում ու երկաթ: Ընդ որում, կալիումի քանակով նուռը բոլոր մրգերի հյութերի մեջ բացարձակ առաջատար է:

Աղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ